Արտաքին 6 ամիս առաջ - 15:53 23-03-2026

Brent տեսակի նավթի գինը նվազել է Թրամփի հայտարարությունից հետո 

Նավթի համաշխարհային գները նվազել են 9-10%-ի սահմաններում. Brent ապրանքանիշի մեկ բարելի արժեքը իջել է 100 դոլարից այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածների հետաձգման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երևանի ժամանակով ժամը 15:16-ի դրությամբ Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 8,69%-ով՝ հասնելով 97,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց. սակագները 100 դոլարից ցածր են իջել առաջին անգամ մարտի 19-ից ի վեր: Նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները էժանացել են 9,93%-ով՝ հասնելով 88,48 դոլարի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, ԱՄՆ-ը և Իրանը շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում իրենց թշնшմանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ և հիմնվելով այդ խորը, մանրամասն և կառուցողական խոսակցությունների վրա, հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել ԱՄՆ ուժերի հարվածները իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ