Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 00:04 23-03-2026

Սլովենիայի ընտրություններում ձախերը հաղթում են 29.9%-ով՝ ըստ էքզիթ փոլի

Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի ձախակենտրոն «Ազատության շարժում» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում փոքր առավելությամբ առաջատար է Յանեզ Յանշայի պահպանողականների նկատմամբ։ Գրում է euronews-ը։

Առաջին էքզիթ փոլի համաձայն՝ ձախերը հավաքել են ձայների 29.9%-ը, իսկ աջերը՝ 27.5%-ը։

Այս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք երկիրը կշարունակի՞ հավատարիմ մնալ վարչապետ Ռոբերտ Գոլոբի գլխավորած «Ազատության շարժում» կուսակցության հետ ձախակենտրոն կուրսին, թե՞ կշեղվի աջ՝ աջակցելով Յանեզ Յանշայի գլխավորած աջակողմյան Սլովենիայի ժողովրդավարական կուսակցությանը։

Կենտրոն-ձախ և աջակողմյան պահպանողականների միջև մրցավազքը լարված էր, սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ ոչ մի կուսակցություն, հավանաբար, չի կարողանա հստակ խորհրդարանական մեծամասնություն կազմել 90 տեղանոց Ազգային ժողովում։

Ընտրություններից 3ժամ առաջվա տվյալներով՝ քվեարկել էր ընտրողների 50.73%-ը։ Ընտրելու իրավունք ունեցող մոտ 1.695 միլիոնից մասնակցել էր մոտ 859.000-ը։

Խորհրդարանն ունի 90 պատգամավոր։ Կառավարող մեծամասնություն կազմելու համար այն պետք է ապահովի առնվազն 46 անդամի աջակցությունը։ Կուսակցությունները պետք է հաղթահարեն 4%-ի շեմը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ

Ձեզ գուցե հետաքրքրի