Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 17:00 22-03-2026

Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերի նպատակը Հայաստանի ֆորպոստացումն է. Փաշինյան

Խաղաղության օրակարգի հետ կապված չակերտավոր ուժեղ ընդդիմադիր ուժերը խոսում են վերաբանակցելու մասին, ուժով խաղաղություն պարտադրելու մասին, իրենք ասում են, որ չեն պատրաստվում խաղաղությանը տեր կանգնել, իրենք խաղաղությունը դելիգիտիմացնում են այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը ողջունում է խաղաղությունը:

Այս մասին այսօր Երևանում շրջելու ընթացքում ասել է Փաշինյանը՝ զրուցելով քաղաքացու հետ:

«Դա կատաստրոֆա ա, և էդ մարդկանց նպատակը մինիմում Հայաստանի ֆորպոստացումն ա, կոնկրետ անուններով ասում եմ՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան, կամ նրանք չեն էլ հասկանում, որ Հայաստանի վերջի սկիզբն են ուզում դնել, որը ամիսներ ա տևելու»,- նշել է նա:

Եկել, փողերով քաղաքական ուժ են բուծում, ասել է Փաշինյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի մասին:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հունիսի 7-ին արձանագրվելու է այդ քաղաքական ուժերի մահը, չեն լինելու ռուսաստանաբնակ օլիգարխներ, բելառուսամետ օլիգարխներ և էմիսարներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ