Ներքին 7 ամիս առաջ - 15:40 22-03-2026

Կատարում ծովի վրա ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

Կատարում տեխնիկական անսարքության պատճառով ուղղաթիռ է կործանվել և ընկել տարածքային ջրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կատարի պաշտպանության նախարարությանը։

«Կատարի պետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ուղղաթիռով պլանային առաջադրանքի կատարման ժամանակ տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով այն կործանվել է երկրի տարածքային ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կատարի ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ծովի վրա կործանված ուղղաթիռում գտնվող 7 մարդուց 6-ը զոհվել են, մեկ հոգու որոնումները շարունակվում են:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Կատարում կործանված ուղղաթիռում թուրք զինծառայող և ASELSAN-ի երկու մասնագետ են եղել։

Նախարարությունը չի նշել, թե որ գերատեսչությանն է պատկանել ուղղաթիռը և ովքեր են եղել զոհվածները:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա