Ներքին 7 ամիս առաջ - 12:38 22-03-2026

 Թոքերս էի ստուգում, բայց պարզվեց՝ լուրջ է. Հրանտ Թոխատյանն առաջին անգամ խոսել է ծանր հիվանդության մասին

Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը «Tete A Tete» հաղորդման նոր թողարկման շրջանակներում հանդես է եկել բացառիկ անկեղծությամբ:

Հաղորդման ընթացքում նա առաջին անգամ մանրամասներ է պատմել իր կյանքի ամենադժվար փուլի՝ ծանր հիվանդության և դրա հաղթահարման ճանապարհի մասին: Դերասանը խոստովանել է, որ ամեն ինչ սկսվել է պատահական ստուգումից: Գնալով բժշկի՝ պարզապես թոքերը հետազոտելու նպատակով, նա չէր էլ պատկերացնում, որ բժիշկների եզրակացությունը շատ ավելի լուրջ կլինի:

«Գնացել էի թոքերս ստուգելու, սակայն հետազոտություններից հետո բժիշկները հայտնեցին՝ խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում էի»,- նշել է դերասանը:

Չնայած ախտորոշման ծանրությանը, Հրանտ Թոխատյանն ընդգծել է, որ հուսահատությանը տեղի չի տվել: Նրա ուժի աղբյուրը եղել են բժիշկների պրոֆեսիոնալիզմն ու հարազատների անվերապահ սերը:

Դերասանը հատուկ շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Լուիզա Ներսիսյանին, երեխաներին և հավատարիմ ընկերներին:

«Ամենակարևորն այն էր, որ հիվանդասենյակ մտնող հարազատներիս աչքերում երբեք հուսահատություն չտեսա․ միայն հավատ և ուժ»,- հուզմունքով պատմել է նա:

Այսօր Հրանտ Թոխատյանն արդեն ապաքինման ճանապարհին է և իր օրինակով ապացուցում է, որ ներքին տրամադրվածությունն ու սիրելի մարդկանց աջակցությունը կարող են հրաշքներ գործել: Նրա խոսքերը հզոր ուղերձ են բոլոր նրանց համար, ովքեր այս պահին պայքարում են առողջական խնդիրների դեմ:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի