Մամուլ 6 ամիս առաջ - 08:52 21-03-2026

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»):

Հասկանալի է, որ շատերը ծիծաղելու են, շատերն «իսպանական ամոթ» են զգալու, շատերը, մեղմ ասած, առանձնապես լավ չեն արտահայտվելու, բայց նայելու են: Այնպես որ, դիտումները բնական են: Հարցն այն է, թե որքանով է նորմալ, երբ երկրի ղեկավարը միակ բանը, որով հպարտանում է, սոցցանցային վիրուսային տեսանյութերի դիտումներն են:

Այդուամենայնիվ, որպեսզի ինչ-որ առումով չափելի լինի նշյալ թիվը, մենք ուսումնասիրեցինք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի՝ մարտի 16-ին կայացած միջոցառման դիտումները: Պարզվեց, որ անցած 4 օրվա ընթացքում միջոցառման մասին ամբողջական տեսանյութերը դիտվել են մոտ 524 հազար անգամ, իսկ կարճ հոլովակները («ռիլեր»)՝ 13 մլն 727 հազար անգամ: Ընդ որում, նշենք, որ տեխնիկապես հնարավոր չէ դիտարկել բոլոր հարթակներն ու լրատվամիջոցները, ուստի ուսումնասիրել ենք ամենահիմնականները: Համադրելի՞ են այս թվերը: Երևի թե՝ այո:

Համեմատելի՞ են այս թվերը: Հազիվ թե: Քանի որ մի դեպքում գործ ունենք զուտ տիկտոկյան տրամաբանությամբ հետաքրքրության հետ, ինչպես մարդիկ կդիտեն որևէ շոու, բայց այդ դիտումները որևէ կերպ հազիվ թե ազդեն ընտրությունների վրա: Մյուս կողմից՝ գործ ունենք քաղաքական ուժի ընդամենը մի միջոցառման հետ, որտեղ ներկայացվել են հստակ ծրագրեր, եղել է ասելիք: Այսինքն, այն, որ մեր հանրության մեջ նման հետաքրքրություն է ցուցաբերվել այս, այն էլ՝ քաղաքական միջոցառման նկատմամբ, խոսում է նրա մասին, որ կա սպասում, հետաքրքրություն, կա ակտիվություն, և իշխանությունների ջանքերը՝ սերմանել ապատիա հանրության շրջանում, որևէ օգուտ չեն տալիս: Սա կարող է նաև վկայել այն մասին, որ առաջիկա ընտրությունների մասնակցությունը բավական բարձր կլինի, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ