Ներքին 7 ամիս առաջ - 20:46 20-03-2026

Պատերազմ չի՛ լինելու. Սամվել Կարապետյանի գրասենյակի պատասխանը՝ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերը սաստկացել են Սամվել Կարապետյանի` Ուժեղ անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո։

Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահմամանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։

«Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է։ Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։ Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով»,– գրել է նա։

Ղահրամանյանը շեշտել է, որ ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այլ կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի։

«Իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը»,– շարունանել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով