Ներքին 7 ամիս առաջ - 16:45 20-03-2026

7000 դոլարանոց հեծանիվը հոգնեցրել է Թորոսյանին. ո՞վ կգնի այն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ նախկին պատգամավոր Արսեն Թորոսյանը որոշել է թարմացնել իր հեծանիվների հավաքածուն։ Սոցցանցերում հրապարակված վերջին հոլովակում նա հպարտորեն ցուցադրում է իր գերմանական Canyon Aeroad-ը, որի վրա փայլում է իր անուն-ազգանունն ու ՀՀ դրոշը։

Թվում է՝ սովորական մահկանացուի համար 3 միլիոն դրամ (մոտ $7,000) արժողությամբ հեծանիվը պետք է որ լիներ երազանքների գագաթնակետը, բայց ոչ նրա համար։ Թորոսյանը հասկացրել է՝ սա դեռ վերջը չէ, և նա պատրաստ է վաճառել այս «համեստ» փոխադրամիջոցը՝ ավելի թանկ ու ավելի «աերոդինամիկ» մոդել գնելու համար։

Նախարարի հեծանիվը պրոֆեսիոնալ սպորտային գործիք է. եթե այս մոդելը Թորոսյանի համար արդեն «հնացած» է, ապա հաջորդ քայլը հավանաբար լինելու է $12,000-անոց (մոտ 5 միլիոն դրամ) Canyon CFR-ը կամ մի Pinarello Dogma:

Դե ինչ, Հայաստանի ճանապարհները գուցե հարթ չեն, բայց Թորոսյանի հեծանիվի գինը հաստատ «հարթ» բարձրանում է դեպի վեր։

Մնում է միայն հուսալ, որ նոր հեծանիվը գնելուց հետո տեմպերն այնքան կավելանան, որ պատգամավորը վերջապես կհասնի այն լուսավոր ապագային, որի մասին այդքան խոսվում է։

Իսկ մինչ այդ, կարող եք պատրաստել ձեր խնայողությունները. ո՞վ գիտե, գուցե Թորոսյանը ձեզ ցածր գնով զիջի իր հին, բայց բրենդային հեծանիվը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա