Ներքին 7 ամիս առաջ - 09:55 20-03-2026

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը․ ՆԳՆ

Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։

Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։

Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ նախարար Սարգսյանը ներկայացրել է երկխոսության մեկնարկից ի վեր գրանցված շոշափելի արդյունքները և վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է իրականացնել գործողությունների ծրագիրը բարձր որակով և ամբողջ ծավալով։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է միգրացիայի և սահմանների համալիր կառավարման, փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։

Ընդգծվել է Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը իրավապահ ոլորտի համագործակցության համատեքստում։

Մարթա Կոսը գերազանց է գնահատել ՆԳ նախարարության և անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում։

Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար՝ ընդգծելով, որ ներկայումս այն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։

Անդրադարձ է կատարվել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը, ըստ որի՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։

Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու և կիբեռհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա