Ներքին 6 ամիս առաջ - 22:39 18-03-2026

Գոռ Հակոբյանն ընտանիքի հետ արդեն Մյունխենում է. հայտնի են որդու բուժման մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դերասան Գոռ Հակոբյանն ընտանիքի հետ մեկնել է Գերմանիա՝ որդու բուժման նպատակով։ Դերասանը, կինը՝ Հրուշ Մնոյանը, և փոքրիկ Ֆելիքսն արդեն Մյունխենում են։

Գոռը սոցիալական հարթակներում հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ խոսքերի և աղոթքների համար:

Ներողություն է խնդրել, որ ֆիզիկապես չի հասցնում անհատապես պատասխանել բազմաթիվ նամակներին: Տեղեկացրել է, որ երեխայի բուժման գործընթացը կմեկնարկի այս ուրբաթ առավոտյան: «Շնորհակալ ենք բոլորիդ աջակցության համար։ Բուժումը կսկսենք ուրբաթ առավոտյան»,- նշել է դերասանը։

Հետևորդները շարունակում են հազարավոր քաջալերող մեկնաբանություններ և բարեմաղթանքներ հղել ընտանիքին՝ մաղթելով Ֆելիքսին շուտափույթ ապաքինում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում