Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 20:19 17-03-2026

ԵՄ դիտորդները գալիս են ՀՀ, որ խախտումներով ընտրությունները լեգիտիմացնեն․ քաղաքագետ

«Նպատակը պարզ է՝ նրանք փորձում են ընտրությունները կեղծել, այսինքն՝ այնպիսի տեխնոլոգիաներ օգտագործել, որոնք հարցականի տակ են դնելու ընտրությունների լեգիտիմությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ԵՄ արագ արձագանքման խումբ հրավիրելու մասին հարցին։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախօրեին հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի՝ երկրում ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ընդգծեց, որ խնդրանքով դիմել է ոչ թե Հայաստանը, այլ գործող կառավարությունը։ Նրա պնդմամբ՝ իշխանություններն ուզում են լեգիտիմացնել իրենց քայլերը, այդ թվում՝ արգելելով որոշ քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին և նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելով։

«Դրա համար իրենք հրավիրում են եվրոպական դիտորդների, որ նրանք նման խախտումներով ընտրությունները ճանաչեն օրինական»,- պարզաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ արդար ընտրությունների միջոցով իշխանությանը չի հաջողվի վերարտադրվել։ Դանիելյանը նաև ընդգծեց, որ գործող ռեժիմը փորձում է այնպես ներկայացնել, թե կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են ընտրություններին, որ հենց իրենք արտաքին միջամտության միջոցով կարողանան վերարտադրվել։

Քանի որ ընտրությունները վերահսկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, Oragir.News-ը կապ հաստատեց հանձնաժողովի հետ՝ պարզելու ԵՄ արագ արձագանքման խմբի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության մանրամասները։

«Օգնությունը, օրինակ՝ կարող է լինել ապատեղեկատվության հայտնաբերման, ֆեյք լուրերի հայտնաբերման ուղղությամբ»,- նշեցին ԿԸՀ-ից։ Հանձնաժողովում շեշտեցին, որ իրենք հարցին նայում են զուտ համագործակցության տեսանկյունից, ինչպես և համագործակցում են մյուս միջազգային գործընկերների հետ կեղծ լուրերի հայտնաբերման և արագ արձագանքման համատեքստում։

Հիշեցնենք՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր նաև, որ «ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», և ԵՄ-ն թույլ չի տա, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի