Սպորտ 7 ամիս առաջ - 23:39 13-03-2026

Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԵԱ եզրափակիչում են

Հայաստանի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի անդամները շարունակում են փայլուն ելույթները Եվրոպայի առաջնությունում։

Մրցումային հերթական օրը հայկական թիմն ապահովել է եզրափակչի միանգամից երկու ուղեգիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

77 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում համառ ու լարված գոտեմարտ է անցկացրել այս մրցաշարի տվյալ քաշային կարգի գործող ոսկե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրու Սոլովեյի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, ինչը բավարար է եղել հայ ըմբիշի հաղթանակի և եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Վաղը Տերտերյանը կպայքարի ԵԱ-ի ոսկե մեդալի համար:

​Մրցումային օրվա ընթացքում եզրափակիչ դուրս եկած մեր երկրորդ ըմբիշն Արամայիս Հարությունյանն է։ 21-ամյա մարզիկը կիսաեզրափակչում անչափ վստահ գոտեմարտ է անցկացրել՝ 6-0 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Իվան Յանկովսկիին։

​Հատկանշական է, որ մինչև եզրափակիչ հասնելը Հարությունյանը հիանալի վիճակագրություն է գրանցել՝ տոնելով 3 հաղթանակ ընդհանուր 15-1 հաշվով: Վաղը նա ևս գորգ դուրս կգա՝ պայքարելով չեմպիոնի տիտղոսի և ոսկե մեդալի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ