Ներքին 7 ամիս առաջ - 12:21 12-03-2026

36 ժամում ամբողջ գումարը հավաքվեց․ գնում ենք Մյունխեն՝ երեխային բուժելու

Ընդամենը 36 ժամում ողջ գումարը հավաքվել է. մենք մեկնում ենք Մյունխեն՝ բուժման։

Գոռ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլորին։

Նա նաև նշել է, որ հավաքվել է նախատեսվածից ավելի գումար, որը կփոխանցվի մեկ այլ հիվանդ երեխայի բուժմանը։

Գոռն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այցելում էին իրենց, փորձում աջակցել, ինչպես նաև նրանց, ովքեր հնարավորություն չունեին դրամական օգնություն ցուցաբերելու, բայց աղոթում էին իրենց համար։

«Կհանդիպենք մեկ տարի հետո»,- եզրափակել է Գոռը։»

Գրիգոր Դանիելյանն էլ հուզիչ գրառում է արել, որ օրը սկսում ենք բարի լուրով։

«Ուղղակի խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու, ընդամենը 36 ժամում բուժման համար պահանջվող ողջ գումարը հավաքվեց։

Հուզմունքից կոկորդս խեղդում է, էս ի՞նչ լավ ազգ ենք մենք, էս ի՞նչ մեծ սիրտ ունենք, կարեկից, մարդասեր, մեծահոգի:

Շնորհակալություն հատ առ հատ բոլոր նրանց ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում, բոլոր նրանց ովքեր օգնեցին նյութը տարածել, բոլոր նրանց ովքեր իրենց խոսքով և խորհուրդներով եղան մեր կողքին, բոլոր էն մարդկանց ովքեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին և գումարի չափը ընդհանրապես էական չէ:

Երդվում եմ մարդիկ կային չնչին գումար էին փոխանցում, բայց այնպիսի մարդկային կարեկցանքով, որ հոգիդ տակնուվրա էր լինում: Եվ հենց այդպես էլ շատ կարճ ժամանակում մեզ հաջողվեց հավաքել ամբողջ գումարը: Շուտով Ֆելոն իր բուժումը կստանա Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Մեզ մնում է միայն աղոթել, Աստծո օրհնությամբ և պահապան հրեշտակների ուղեկցությամբ մեր բալիկը պետք է անցնի բուժման ընթացքը: Աստվածային գերբնական ուժ մեր ընկերներին՝ Գոռին և Հրուշին, վստահ ենք դուք կկարողանաք հաղթահարել այս փորձությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ