Ներքին 7 ամիս առաջ - 18:00 09-03-2026

Անչափահասին առևանգել են, ծեծել, նվաստացրել․ ահազանգ Օձունից

Oragir.News-ն ահազանգ է ստացել Լոռու մարզի Օձուն գյուղից։ Ահազանգող քաղաքացին, որը չի ներկայացել, հայտնել է, որ մարտի 7-ին գյուղապետարանի դիմացից տեղի է ունեցել առևանգման դեպք։

Քաղաքացու վկայությամբ՝ Օձունի նախկին վարչական ղեկավարի որդին՝ Բ. Ա.-ն, իր ընկեր Կ. Ջ.-ի հետ օրը ցերեկով առևանգել են նույն գյուղի բնակիչ Ա. Մ.-ին։

«Երեխային ավտոմեքենայով տարել են գյուղից դուրս, ծեծել են, ստորացրել, հետո կապկպել մեքենայից և քարշ տվել»,- նշել է ահազանգողը։

Նրա փոխանցմամբ՝ Ա. Մ.-ն այժմ գտնվում է տանը՝ ուղեղի ցնցումով, ինչպես նաև գլխի և դեմքի շրջանում ստացած սալջարդերով։

Խոսելով դեպքի հնարավոր պատճառների մասին՝ ահազանգողը նշել է.

«Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ պատճառը եղել է այն, որ անչափահասի ծնողները չեն համաձայնել առաջիկա ընտրություններին աջակցել Բ. Ա.-ին»։

Նա նշել է նաև, որ անչափահասի ընտանիքին վախեցրել են, անգամ խլել են նրանց «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, ինչի պատճառով նրանք խուսափում են ճշմարտությունը ներկայացնել:

Ահազանգողի խոսքով՝ տեղի ունեցածը նաև տեսանկարահանված է, իսկ տեսաձայնագրությունները ոստիկանությունում:

Oragir.News-ը կապ է հաստատել նաև Օձունի վարչական շրջանի ղեկավար Ամրաստան Ջանինյանի հետ, ով հերքել է տեղեկությունը։

«Դա սուտ տեղեկություն է, նման բան չկա»,- ասել է Ջանինյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ա.Մ-ի մայրիկի հետ, վերջինիս նույնպես հերքեց լուրը՝ նշելով, որ նման բան չկա:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև ՆԳՆ խոսնակի հետ, սակայն վերջնս չպատասխանեց:

Լրացում. Ոստիկանությունից որոշ ժամանակ անց պատասխանեցին․ «Օձունի դեպքի հետ կապված պաշտոնական հաղորդում ոստիկանությունում չկա, սակայն մեր մոտ եղել են օպերատիվ տեղեկություններ, որ գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ