Արտաքին 7 ամիս առաջ - 20:05 06-03-2026

Իսրայելը կործանիչներով ոչնչացրել է Թեհրանում Խամենեիի բունկերը

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Թեհրանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերին։ Գործողությանը ներգրավված է եղել մոտ 50 կործանիչ։

Այս մասին այսօր հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածը հասցվել է ռազմական հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա։ Թիրախ է դարձել ստորգետնյա հրամանատարական կետը, որը գտնվում է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական համալիրի տակ:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Խամենեիի զոհվելուց հետո բունկերը շարունակել է օգտագործել Իրանի ռազմական ղեկավարությունը:

Ինչպես նշում են իսրայելցի զինվորականները, ստորգետնյա համալիրը Թեհրանի կենտրոնում գտնվող մի քանի փողոցների տակ էր ու ներառում էր խորհրդակցության անցկացման համար նախատեսված բազմաթիվ տարածքներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին