Ներքին 7 ամիս առաջ - 14:45 05-03-2026

Ինչու է դատարկ «Ֆիզգորոդոկ»-ի աղմկահարույց շենքը․ սեփականատիրոջ պարզաբանումը

«Ֆիզգորոդոկ»-ում վեր խոյացած նորակառույց շենքի շինարարությունն ավարտվել է մոտ մեկ տարի առաջ։ Այս շենքը տարիներ առաջ լայն քննարկումների և բողոքի ակցիաների առիթ էր դարձել։ Տարածքի բնակիչները հանդես էին գալիս դրա կառուցման դեմ՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները։

Նրանք մտահոգություն էին հայտնում, որ բարձրահարկ շենքը կխաթարի հիմնականում 3-4 հարկանի շենքերով ձևավորված թաղամասի ճարտարապետական համաչափությունը, ինչպես նաև կհանգեցնի Երևանում եզակի մնացած խիտ կանաչ տարածքի ծառերի հատմանը։

Բնակիչների խոսքով՝ վտանգված էր ոչ միայն կանաչ գոտին, այլև տվյալ տարածքի էկոֆլորան ու կենսամիջավայրը, որտեղ հանդիպում են բացառիկ ծառատեսակներ, թռչնատեսակներ և նույնիսկ ոզնիներ։ Առաջին հայացքից, տպավորություն է ստեղծվում, որ շենքը լիովին բնակեցված չէ։

Oragir.News-ի կողմից արված լուսանկարներից պարզ է դառնում, որ գիշերային ժամերին բազմահարկում գրեթե լույս չի վառվում․ լուսավորված են ընդամենը մեկ–երկու բնակարաններ։ Սա հարցեր է առաջացնում՝ արդյոք շենքն ամբողջությամբ բնակեցվա՞ծ է, թե՞ բնակարանների մի մասը դեռ վաճառված չեն։

Oragir.News-ի հետ զրույցում «Ռատկո» ընկերության սեփականատեր Արթուր Մնացականյանը նշեց, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, և շենքը բնակեցված է։ Մեր հարցին՝ ամբողջությամբ վաճառվա՞ծ են արդյոք բնակարանները, նա պատասխանեց․ «Կոմերցիոն գաղտնիք է՝ բոլորը վաճառված են, թե ոչ, բայց մարդիկ արդեն ապրում են, վերանորոգել են, ավարտական ակտը կա, մարդիկ օրինական բնակվում են»։

Թեև սեփականատերը հավաստիացնում է, որ վաճառքի և բնակեցման հետ կապված խնդիրներ չկան, այնուամենայնիվ փաստ է, որ շենքը գիշերային ժամերին գրեթե չի լուսավորվում՝ բացառությամբ երկու-երեք պատուհանի, ինչը ոչ միայն տարօրինակ է, այլև հարցեր է առաջացնում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը