Արտաքին 6 ամիս առաջ - 18:53 02-03-2026

Իսպանիան թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ գործողությունների համար

Իսպանիան հրաժարվել է թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար։

Reuters-ի փոխանցմամբ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար։

Նախարարը դատապարտել է Իրանի վրա հարվածները։

«Իսպանական բազաները չեն օգտագործվում այս գործողության մեջ։ Դրանք երբեք չեն օգտագործվի որևէ գործողության համար, որը նախատեսված չէ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով կամ հակասում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը»,- ընդգծել է արտգործնախարարը։