Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:48 25-02-2026

Ճնշումը ստիպեց կառավարությանը կտրվել «կարևոր գործերից» և վերջապես զբաղվել ջրի հարցով. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երևանում ջրի նոր հասունացող ճգնաժամի դեմն առնելու մասին մեր այսօրվա մամլո ասուլիսից հետո ինձ գրում են բազմաթիվ մեր հայրենակիցներ, որ իրենց տանը օրերով ջուր չեն ունենում։

Ճնշումը ստիպեց կառավարությանը կտրվել «կարևոր գործերից» և վերջապես զբաղվել այս հարցով։ Հայտարարեցին, որ Վեոլայի հետ խոսել են, որ այդպիսի բան չանի։

Հրաշալի է։ Իսկ մինչև էս ինչո՞ւ չեն խոսել, եթե հնարավոր էր սա անել։

Լուրջ աշխատել է պետք ջրամատակարարման հարցով, և պետք է ջրի կորուստը 65%-ից իջեցնել մի քանի անգամ, ինչպես ՀԷՑ-ի կորուստն ենք իջեցրել մինչև 6%։ Դա կլուծի ջրի խնդիրը:

Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին