Ներքին 1 տարի առաջ - 15:20 28-10-2024

Պարտված գործերից հետո էլ ոստիկանությունը դեռ չքննված 20 հայցերից չի պատրաստվում հրաժարվել

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախորդ տարի Մաշտոցի պուրակում «Զանգ» շարժման մասնակիցների կողմից վրան տեղադրելու համար ոստիկանությունը մոտ 60 հայցադիմում էր ներկայացրել շարժման տարբեր մասնակիցներին տուգանելու պահանջով:

Վարչական դատարանը դրանց մեծ մասը` մոտ 40-ը, արդեն մերժել է:

Ոստիկանության այս սխալ վարչարարությունը պետությունից խլել է ահռելի ժամանակային և նյութական ռեսուրս: Ավելին` ոստիկանությունն արդեն պարտված գործերով պարտավոր է քաղաքացիներին հատուցել (դատական ծախսեր) հանրագումարային մոտ 1 միլիոն ՀՀ դրամ:

Այսքանից հետո էլ դեռ չքննված 20 հայցերից չեն պատրաստվում հրաժարվել: Վստահ եմ, որ այս պարտված գործերից հետո էլ նույնը կրկնվելու պարագայում նույն կերպ են վարվելու: Սա է պետական ռեսուրսների ու հարկատուների նկատմամաբ Ոստիկանության (ոչ միայն) վերաբերմունքը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին