Ներքին 6 ամիս առաջ - 18:51 24-02-2026

Նոր Նորքի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայել

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բացահայտել են տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման երկու դեպք, ընդ որում, երկու դեպքում էլ, ըստ կասկածյալների, թմրանյութը ձեռք են բերել նույն կայքէջից։

Առաջինը փետրվարի 11-ին էր։ Այդ օրն անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները Բագրևանդի փողոցում կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում ոստիկանները մեքենայի սրահում նկատել են էլեկտրական կշեռք և պոլիէթիլենային տոպրակով կասկածելի զանգված։

Ոստիկանության գվարդիայի ծառայողների և պարեկների հետ համայնքային ոստիկանները վարորդին, երկու ուղևորին ու մեքենան տեղափոխել են Նոր Նորքի բաժին։

Պարզվել է, որ երեքն էլ Աբովյան քաղաքի բնակիչ են։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, մեկի մոտ՝ նաև ծալովի դանակ։

33-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա, որը ձեռք են բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հաջորդ բացահայտումը փետրվարի 12-ին էր։ Նոր Նորքի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի մի երիտասարդ ապօրինի ձեռք բերում և իրացնում է մարիխուանա։
Փետրվարի 12-ին՝ ժամը 11․25-ին, մայրաքաղաքի Լվովյան փողոցին կից ձորակում 23-ամյա գյումրեցին ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով յոթ փաթեթ։ Երիտասարդը խոստովանեց, որ արդեն մոտ մեկ ամիս տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութով փաթեթներ, այդ օրն էլ տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել մարիխուանայի 21 փաթեթ, որոնցից 14-ը մինչև ձերբակալվելը հասցրել է տեղադրել Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում։ Նա հայտնեց նաև, որ տեղադրման լուսանկարներն առկա են իր բջջային հեռախոսում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված 14 փաթեթից 7-ը հայտնաբերվեց։

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից