Արտաքին 8 ամիս առաջ - 19:23 24-02-2026

Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն. թուրք պատգամավոր

Փետրվարի 24-ին Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը։

Այդ նպատակով Բաքվում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիայում անցկացված նախորդ նիստից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ և փոփոխություններ։

Օքթայն ընդծգել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք»։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն արդեն սկսվել է՝ թուրք պատգամավորն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկսումն իր հետ բերում է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մեկնարկ։ Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն»։

Օքթայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա:

«Վրաստանը հիմնական երթուղիներից մեկն է, որը թե՛ երկաթուղով, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան կապում է Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ»,- ասել է նա։

Թուրք պատգամավորը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ձեռք բերված խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա, ուստիել, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:59 Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Ձեզ գուցե հետաքրքրի