Արտաքին 8 ամիս առաջ - 19:57 23-02-2026

Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկը

Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը՝ Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման կասեցման պատճառով:

Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։

«Այսօրվա նիստում ես հստակեցրել եմ, որ մենք չենք աջակցում պատժամիջոցների 20-րդ փաթեթին և չենք թույլատրում այն։ Եվ ես հստակեցրել եմ, որ մենք չենք համաձայնի Ուկրաինային տալ 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկ։ Քանի որ ուկրաինացիները չեն կարող մեզ շանտաժի ենթարկել, նրանք չեն կարող վտանգել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ համաձայնության գալով Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ... Ոչ, հստակ ոչ, հենց դա էլ ես ասացի»,- հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած