Ներքին Ավելին 8 ամիս առաջ - 20:45 21-02-2026

Փառք Տիրոջը․ Սպիտակցի Հայկոն՝ իր առողջական վիճակի մասին

Վերջին օրերին Սպիտակցի Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ համացանցում լայնորեն տարածված լուրերը մեծ անհանգստություն էին առաջացրել նրա երկրպագուների շրջանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երգիչն ուներ առողջական լուրջ խնդիրներ և չէր կարողանում ինքնուրույն քայլել:

Այսօր երգիչը սեփական նախաձեռնությամբ հրապարակել է տեսանյութ՝ վերջ դնելով բոլոր ասեկոսեներին: Հոլովակում նա ոչ միայն հերքում է տարածված կեղծ լուրերը, այլև ցուցադրում է իր ֆիզիկական լավ վիճակը՝ կատակելով, որ ոչ միայն քայլում է, այլև վազում:

«Փառք Տիրոջը, ինձ մոտ ամեն բան նորմալ է, Աստված պահապան բոլորիս»,- նշել է նա՝ հորդորելով հետևորդներին չհավատալ անհիմն հրապարակումներին և չտարածել կեղծիք։

Այս ուղերձով Սպիտակցի Հայկոն վերջնականապես փարատեց երկրպագուների մտահոգությունները՝ հավաստիացնելով, որ իր առողջությանը ոչինչ չի սպառնում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին