Ներքին 7 ամիս առաջ - 18:37 20-02-2026

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները՝ անդրադառնալով կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումներին։

Մասնավորապես, ընդգծվել են պաշտպանական կարողությունների ամրապնդման, առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության որակի և մատչելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են։ Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը, պետական ինստիտուտների հզորացմանը և հասարակության համախմբմանը։

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի առավել սերտացմանը։

Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության ընդլայնմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի