Ներքին 8 ամիս առաջ - 14:58 16-02-2026

Այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել՝ մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. ՀԾԿՀ նախագահ

Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է հանձնվել ՀԷՑ-ը՝ մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը:

«Անձամբ իմ օրինակով՝ շատ են եղել դեպքեր, երբ փողոցում անծանոթ քաղաքացիներ՝ ինձ ճանաչելով, մոտեցել ու շնորհակալություն են հայտնել, որ այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են:

Չնայած դրան՝ ես որոշակի քանակի դիմում-բողոքներ ստացել եմ քաղաքացիներից, որոնք կասկածներ ունեն և պնդում են, որ իրենց մոտ հավելագրման երևույթ են նկատել, մենք այդ դիմում-բողոքների հետևից անպայման կգնանք: Ես էլ իմ տեսածն ու զգացածն եմ ասում, մեկ կամ երկու մարդու պնդումերով, գնահատականներով ու ոչ մասնագիտական կարծիքներով՝ հնարավոր չէ համաձայնվել նման տեսակետների հետ: ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունում հունվար ամսին հավելագրման որևէ դեպքեր չեն արձանագրվել»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց