Սպորտ 8 ամիս առաջ - 18:31 12-02-2026

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։

Մրցաշարին մասնակցող 54 հավաքականները խաղալու են 4 լիգաներում։ Այսօր կայանալիք վիճակահանության ժամանակ մեր ընտրանին ընդգրկված կլինի C լիգայի 2-րդ զամբյուղում։ Վիճակահանությունը կմեկնարկի 21։00-ին։

A, B և C լիգաներում ձևավորվելու են 4-ական խմբեր՝ յուրաքանչյուրում 4 հավաքական։ Թիմերը կանցկացնեն 6 խաղ՝ 1-ական տանը և դրսում։ D լիգայում կձևավորվի 2 խումբ՝ յուրաքանչյուրում 3 հավաքական։

A լիգայի վիճակահանության զամբյուղներ
Լիգա A-ում ընդգրկված 16 հավաքականները բաժանվել են չորս զամբյուղի՝ ըստ վարկանիշի.
Զամբյուղ 1: Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա
Զամբյուղ 2: Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Խորվաթիա
Զամբյուղ 3: Սերբիա, Բելգիա, Անգլիա, Նորվեգիա
Զամբյուղ 4: Ուելս, Չեխիա, Հունաստան, Թուրքիա

B լիգա վիճակահանության զամբյուղներ
Զամբյուղ 1: Շոտլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Իսրայել
Զամբյուղ 2: Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա
Զամբյուղ 3: Սլովենիա, Վրաստան, Իռլանդիայի Հանրապետություն, Ռումինիա
Զամբյուղ 4: Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա, Կոսովո

C լիգա վիճակահանության զամբյուղներ
Զամբյուղ 1: Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան
Զամբյուղ 2: Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան
Զամբյուղ 3: Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա
Զամբյուղ 4 (պայմանական): Լատվիա կամ Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ կամ Մալթա, Մոլդովա, Սան Մարինո

D Լիգա վիճակահանության զամբյուղներ
Զամբյուղ 1: Ադրբեջան, Լիտվա, Ջիբրալթար կամ Լատվիա, Մալթա կամ Լյուքսեմբուրգ
Զամբյուղ 2: Լիխտենշտեյն, Անդորրա
Զամբյուղ 4-ում ընդգրկված թիմերի վերջնական դասավորությունը կհաստատվի 2026 թվականի մարտին կայանալիք Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի C/D լիգաների փլեյ-օֆֆ խաղերից հետո՝ Լատվիա/Ջիբրալթար և Լյուքսեմբուրգ/Մալթա զույգերի միջև։

Խաղացանկը՝ ստորև
Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26
Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29
Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3
Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6
Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14
Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17

A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30 A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝

2027 թվականի մարտի 25-30

Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13 Լիգա

C/D փլեյ-օֆֆ խաղեր՝ 2028 թվականի մարտի 23-28։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ