Արտաքին 8 ամիս առաջ - 22:26 12-02-2026

Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկնել է Թուրքիա։

Պաշտոնական այցի շրջանակում Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են «Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։

Նիստի ընթացքում երկու երկրների միջև կնքվել է 7 համաձայնագիր, որոնք վերաբերում են ծովային առևտրի, ներդրումների, տնտեսական համագործակցության, երկրաշարժերի դեմ կանխարգելիչ միջացառումների, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին։

Էրդողանն ու Միցոտակիսը երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են Էգեյան և Միջերկրական ծովերին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է, որ երկու երկրների առևտրի ծավալները հասել են 7 մլրդ դոլարի և կողմերը մտադիր են այն հասցնել 10 միլիարդի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին