Ուրբաթ օրը՝ փետրվարի 13-ին, Մյունխենում գումարվելու է աշխարհի անվտանգության ամենամեծ համաժողովը։ Գրում են գերմանական լրատվամիջոցները։
Այս տարի համաժողոցվն անցկացվում է Արևմտյան դաշինքի ներսում առկա ճգնաժամի, Եվրոպայում աճող անորոշության և Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում։
Քննարկվող հիմնական թեման կրկին Ուկրաինայի անկախության պաշտպանության և խաղաղության հաստատման հարցն է։ Նախատեսվում է քննարկել նաև Իրանի խնդիրը։