Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 21:36 09-02-2026

ԱՄՆ-ն ՀՀ-ում միջուկային էներգետիկայի ոլորտում 9 մլրդ դոլարի ներդրումներ կանի. Վենս

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտում 9 մլրդ դոլարի ներդրումներ կանի։ Այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով` դրա իրականացման համար առաջին փուլում Հայաստանին կտրամադրվի 5 մլրդ դոլար, երկրորդ փուլում` ևս 4 մլրդ դոլար։

«Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են «123» քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունները։ Երբ սա մտնի հունի մեջ, մի ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար։

Սկզբնական մոտ 5 միլիարդ դոլարի ներդրումների մասին ենք խոսում, հետագայում՝ երկրորդ փուլում` ևս 4 միլիարդ։ Սա երկուստեք փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության [տեսանկյունից»,- մանրամասնեց Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլյար ռեակտորներին՝ ընդգծելով ամերիկյան կողմի վստահությունը Հայաստանի նկատմամբ։

«Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ․ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»,- ասաց Վենսը՝ ընդգծելով այս հարցում ՀՀ վարչապետի դերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ