Նրանց կարծիքով Ներքին 8 ամիս առաջ - 20:30 07-02-2026

Միքայել Սրբազանի տնային կալանքը հնարավոր է կապված է Վենսի այցի հետ․ հարցում

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Միքայել Սրբազանին արգելվեց այլ անձանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։

Անհրաժեշտության դեպքում՝ Սրբազանին կարող են այցելել հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցները, իրավապահ մարմինները։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։

Նշենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և տեսակետներ կան, որ Միքայել Սրբազանի կալանքի փոխարինումը տնային կալանքով կապված է Վենսի Հայաստան այցով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը կա՞պ ունի ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի հետ»։

Հարցվածների մի մասը չբացառեց, որ Միքայել Սրբազանի կալանքի փոփոխությունը կպ ունի ԱՄՆ փոխնախագահի այցի հետ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Հնարավոր է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պարզ չէ, թե ինչ է ուզում անել ղեկավարությունը։

«Ճիշտն ասած չեմ ուսումնասիրել, բայց առանց դրանց ոչ մի բան էլ չի լինում։ Ինչ-որ բան ուզում են մեծերն անեն, բայց թե ինչ, դեռ պարզ չի »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ դա կապ չունի ԱՄՆ փոխնախագահի այցի հետ։

«Ես շատ կուզեի, որ կապ չունենար Վենսի այցելության հետ, եթե նա արժանի էր ոչ տանը իր կալանքը անցկացնելու, նա պետք է բանտում մնաար։ Հույս ունեմ կապ չունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։,

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ