Ներքին 8 ամիս առաջ - 11:21 05-02-2026

Եղվարդում վեճի ժամանակ դանակահարություն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Փետրվարի 3-ին սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդ քաղաքի ավտոկայարանում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արդեն ժամը 23:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել են, որ «կրծքավանդակի և որովայնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ժամը 22:10-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Եվ մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ.-ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նաիրիի համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, ու ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ու Նաիրիի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքում՝ ավտոկայանի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գարիկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված Նարեկ Ղ.-ի միջև, որի ժամանակ Գարիկ Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Նարեկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ