Ներքին 8 ամիս առաջ - 15:46 03-02-2026

Ի՞նչ մոդելով պիտի գործեն գնդերեցները, որ պաշտպանվի անհատի իրավունքը․ Իզաբելա Սարգսյան

Կրոնի ազատության փորձագետ Իզաբելա Սարգսյանը գրառում է կատարել, անդրադառնալով բանակում գնդերեցների դերին․

«Զինված ուժերում կապելանի ներկայությունը կրոնի կամ համոզմունքի իրավունքից բխող հանձնառություն է։ Spiritual assistance կամ հոգևոր աջակցությունը ընդունված պրակտիկա է։ Եվրոպական գրեթե բոլոր երկերների բանակներում գոծում են կապելանների ինստիտուտները, ու ինչպես պետություն-եկեղեցի հարաբերությունների պարագայում՝ տարբեր երկրներում տարբեր։

Ոչ ոք հարցականի տակ չի դնում, թե ինչու զինված ուժերում պիտի լինեն հոգևորականները, հարցի տակ է դրվում, թե ի՞նչ մոդելով պիտի նրանք գործեն, այնպես, որ պաշտպանվի ամեն անհատի իրավունքն՝ առանց խտրականությոան։ Կարճ ասած՝ ո՞րն է պետության մոտեցումն ու մոդելը։

Օրինակ՝ Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Խորվաթիայում, Լիտվայում ծառայությունը հաճախ պետական ֆինանսավորմամբ է իրականացվում (concordat or church-state cooperation) և գործում է պետության ու կրոնական կազմակերպությունների միջև պայմանագրերի հիման վրա։ Այլ երկրներում գործում է բազմազանության և իրավունքների վրա հիմնված մոդելը, որը հստակ նպատակ ունի երաշխավորելու անհատի կրոնական ազատությունը (FoRB) և հաճախ ընդգրկում է նաև ոչ կրոնական անձանց հոգևոր և բարոյական աջակցությունը (humanist or non-faith-based)։

Գերմանիայում ծառայությունը սահմանադրորեն պաշտպանված է, և գործում է եկեղեցիների և պետության համագործակցությամբ։ Նիդերլանդներում ներդրված է ամենահամապարփակ բազմազան համակարգերից մեկը՝ ներառելով մուսուլման, հինդու, մովսիսական հոգևոր սպասավորների և հումանիստ խորհրդատուների։

Միացյալ Թագավորությունում երկար ավանդույթ ունեցող ծառայությունը ամբողջությամբ ինտեգրված է զինված ուժերի համակարգում։

Շվեյցարիայում հոգևոր սպասարկումը կարգավորվում է կանտոնների մակարդակով և գործում է չեզոքության հիմունքներով։ Երկար-բարակ չպատմեմ, բայց այն մարդիկ, որոնք ասում են Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ կրոնը բանակում, լավատեղյակ չեն կրոնի կամ համոզմունքի իրավունքի հիմունքներին։ Հայաստանի ու ՀԱԵ կոնտեքստում հարցն ու քննադատությունը միշտ եղել է՝

ա․ խտրական վերաբերմունքը այլ կրոնների կամ կրոնական հայասցքներ չունեցողների հանդեպ;

բ․ այլ կրոնների կամ կրոնական ուղղությունների կապելանների/հոգևոր ծառայողների հանար անհավասար պայմանները;

գ․) կրոնական ծեսերը ( օր․ աղոթք), որոնք տեղի են ունեցել, հաճախ, առանց տարբեր կրոնական հայացքներ ունեցող անհատների իրավունքները հաշվի առնելու։

Այս ամենն ասելուց հետո, խնդրում եմ, ուշադիր կարդացեք ՊՆ նախարարի հրամանը ու այլ նյութեր քոմենթներում, ու ինքներդ որոշեք, թե որքանով է այդ հրամանը բարելավում իրավիճակը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում