Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 14:15 28-01-2026

Մեր ուժը մեր բանակի մեջ է. հարցում

Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանի փողոցներում՝ հետաքրքրվելով քաղաքացիների վերաբերմունքով, մտահոգություններով և մաղթանքներով ուղղված բանակին և զինվորին։

Քաղաքացիներից մեկը, պատասխանելով հարցին, ընդգծեց բանակի կենսական նշանակությունը հայ ժողովրդի և պետության համար՝ նշելով, որ այն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է։

Հարցման ընթացքում քաղաքացիները կարևորել են առաջին հերթին հայ զինվորի առողջությունն ու անվտանգությունը՝ ընդգծելով խաղաղ և արժանապատիվ ծառայության անհրաժեշտությունը։ Շատերը նշել են, որ բանակի ամրությունը պայմանավորված է ոչ միայն պաշտպանական կարողություններով, այլև զինծառայողների նկատմամբ հոգատար վերաբերմունքով և կայուն խաղաղությամբ։

«Ամենադժվարին ու միևնույն ժամանակ ամենահեշտ հարցն էիք տվել։ Բանակը մեր էությունն է։ Այնպիսի կառույց է, որ ամբողջ ազգը, ամբողջ հայրենիքը, ամբողջ ժողովուրդը կապված է բանակի հետ։ Որքան բանակը հզոր է, այնքան մենք ենք հզոր, որքան բանակը առաջխաղացում ունի, այնքան մենք մեզ լավ ենք զգում։ Բայց, դժբախտաբար, այս օրերին բանակի կրճատման մասին խոսակցությունները մեզ ցավ են պատճառում։ Մենք հզոր ենք հենց մեր բանակով»,– նշեց քաղաքացիններից մեկը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի առջև կանգնած անվտանգային մարտահրավերների պայմաններում բանակի թուլացումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել․

«Մենք թշնամի ունենք, կորցրել ենք Արցախը, կորցրել ենք տարածքներ։ Եվ Աստված մի արասցե՝ կարող ենք նոր կորուստներ ունենալ։ Որքան բանակը թուլանա, այնքան մեր պետությունն է թուլանում»,– ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է վերանայել որոշ քաղաքական մոտեցումներ և ուժեղացնել զինված ուժերը։

Քաղաքացին իր խոսքում նաև կոչ արեց համախմբման:

«Կարևորը՝ ուժ և եռանդ մեր զինվորներին, հաղթանակած և առողջ լինեն, ծնողներին էլ համբերություն»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Հարցման ընթացքում Oragir.News-ը հանդիպեց նաև օտարերկրացի քաղաքացիների, որոնք բավականին լավ հայերենով ներկայացրին իրենց կրոնական գործունեության նպատակը՝ նշելով, որ Հայաստանում են մարդկանց Հիսուսի ճանապարհով առաջնորդելու, հոգևոր արժեքներ քարոզելու համար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ