Սպորտ 7 ամիս առաջ - 20:05 27-01-2026

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Լատվիայի չեմպիոնի հետ

«Փյունիկը» ԱՄԷ-ում անցկացվող մարզական հավաքի ընթացքում երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել:

Երևանյան ակումբը մրցել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1:

«Փյունիկի» կազմում գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ, գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն։

Առաջին ընկերական խաղում «Փյունիկը» 5:0 հաշվով հաղթել էր «Յունայթեդ Սպորտին», երկրորդում՝ 2:3 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»։