Արտաքին 7 ամիս առաջ - 19:09 27-01-2026

Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ․ նրանց թվում էր նաև Գուրգեն Արսենյանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, քննարկվել են միջազգային օրակարգը և ամփոփվել 2025 թվականին համագործակցության արդյունքները։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

Դիվանագետների թվում էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը:

Նախանշվել են առաջիկա անելիքները, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։