Ներքին 8 ամիս առաջ - 19:12 26-01-2026

Էլեկտրամոբիլների վրա փարոսիկների տեղադրումն ընթացքի մեջ է. ՆԳՆ-ի պարզաբանումը

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՆԳՆ-ն պանորամային տանիքներով էլեկտրամոբիլներ է գնել ու չի կարողանում առկայծող փարոսիկներ (միգալկա) տեղադրել։ Խոսքը «Geely Galaxy E8» մեքենաների մասին է՝ ընդհանուր 57 հատ։

Ըստ մամուլի հրապարակումների՝ մոտ 2 ամիս է՝ ՆԳՆ-ում, մասնավորապես՝ ոստիկանության գվարդիայում չգիտեն, թե ինչպես այդ մեքենաների վրա փարոսիկներ ամրացնեն։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, որը հերքեց շրջանառվող լուրերն ու հավելեց, որ այս պահին արդեն իսկ փորձնական տեղադրվել է փոսիկներ։

«Ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, կարող եմ ասել, որ այս պահին փորձնական տեղադրվել է, և ինչպես նշել ենք, այն մեքենաների համար, որոնց համար նախատեսված է, որ պետք է ունենան փարոսիկներ, այս պահին տեղադրման գործընթացն ընթացքի մեջ է։ 57 մեքենաները միայն գվարդիային տրված չեն, 57-ը տրված են թե՛ գվարդիային, թե՛ համայնքային, թե՛ քրեական ոստիկանությանը, ու այն մեքենաները, որոնք պետք է ունենան փարոսիկներ, ոչ բոլոր մեքենաները պետք է ունենան փարոսիկներ, այս պահին այդ փարոսիկների ձեռքբերման գործընթացն ուժի մեջ է»,- մանրամասնեց նա։

Հավելենք, որ Նարեկ Սարգսյանը մեզ նաև տրամադրեց մեքենայի լուսանկար, որի վրա տեղադրված է փարոսիկ։

Լուսանկարը ներկայացնում ենք ստորև․

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ