Արտաքին 8 ամիս առաջ - 21:05 23-01-2026

ՄԱԿ-ը Իրանին կոչ է արել վերականգնել ինտերնետի հասանելիությունը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել երկրի ներսում կապի և ինտերնետի հասանելիությունը:

«Այս գործընթացը, որն ամենաերկարն է Իրանի պատմության մեջ, լրջորեն սահմանափակել է տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը։ Իրանցիները չեն կարողանում շփվել միմյանց կամ երկրից դուրս գտնվող մարդկանց հետ և չեն կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը», – ասել է նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստում, որը նվիրված էր Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակին։

Ըստ Թյուրքի, Իրանի իշխանությունները սկզբում արձագանքել են բողոքի ցույցերին՝ «երկխոսության կոչերով և հայտարարելով պետական ​​սուբսիդիաների կրկնապատկման մասին՝ գների աճի ազդեցությունը մեղմելու համար»։

Հանձնակատարը այնուհետև պնդել է, որ Թեհրանը փորձել է «վարկաբեկել ցուցարարներին՝ նրանց անվանելով ահաբեկիչներ, պետության թշնամիներ և օտարերկրյա գործակալներ»։ Նրա խոսքով՝ անկարգությունների հետևանքով զոհվել են «հազարավոր մարդիկ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում