Ներքին 8 ամիս առաջ - 16:32 22-01-2026

Սիսիանի «Լալաներ» ռեստորանի բակում 17-ամյա տղան վիճել է 21-ամյա տղայի հետ, հարվածել քթին ու վնասվածք հասցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Լալաներ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի է ունենում վիճաբանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ին ժամը 23։20-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցող միջոցառման ժամանակ ռեստորանի դիմաց Սյունիքի մարիզ բնակիչ 17-ամյա Գ․ Գ․-ն անհիմն վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Մ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություներ հնչեցնելով և արարողությունը խոչընդոտելով՝ վերջիններս հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում Գ․ Գ․-ն ձեռքով հարվածել է Արման Մ․-ի քթի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք և անտեսելով միջոցառման մասնակիցների կողմից վիճաբանությունը դադարեցնելու պահանջը, ինչից հետո ժամը 23։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում Գ․Գ․-ն վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ի հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ