Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:12 16-01-2026

Իշխանության նպատակն է Հայոց եկեղեցին վերածել իր շահերը սպասարկող քաղաքացիական կցակառույցի. փաստաբան

Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, հայցվոր Արման Սարոյանին վերականգնել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Այո, սխալ չեք կարդում. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՈՒՄ։ Օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»։

Միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը ապօրինի դատական վեճի առարկա դարձնելը բավարար է ՀՀ աթեիստ իշխանության՝ Հայոց եկեղեցու դեմ ուղղված գործողությունների բնույթը պատկերացնելու համար, դրանում հոգևոր ոչինչ չկա։ Հաջորդը հավանաբար կարգալույց հռչակված քահանաներին սեփական հայցերի հիման վրա դատական կարգով կրկին «ձեռնադրելն» է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ