Արտաքին 9 ամիս առաջ - 21:24 14-01-2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters

«Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաներից դուրս է բերում անձնակազմի մի մասը»,- այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ԱՄՆ պաշտոնյան այն բանից հետո, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե Թեհրանը նախազգուշացրել է հարևան երկրներին՝ ԱՄՆ-ին պատկանող ռազմաբազաներին հարվածելու մասին, եթե Վաշինգտոնը հարձակում իրականացնի։

«ԱՄՆ պաշտոնյան, խոսելով անանունության պայմանով, հայտնել է, որ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները նախազգուշական նպատակներով որոշ ռազմավարական բազաներից դուրս է բերում անձնակազմի մի մասը»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակման համաձայն, երկու եվրոպացի պաշտոնյաներ էլ նշել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է․ նրանցից մեկը չի բացառել, որ այն կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

«Իսրայելցի պաշտոնյան ևս ասել է, որ թվում է՝ Թրամփը որոշում է ընդունել միջամտել, սակայն միջամտության ծավալն ու ժամկետները դեռ հստակեցված չեն»,- գրում է Reuters-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ