Ներքին 9 ամիս առաջ - 15:02 14-01-2026

8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը: 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի: Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: 9 կանչի համար գինը սահմանել ենք 10,000 դրամ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

«Վիճակագրություն եմ արել՝ Երևան քաղաքի բնակչության շուրջ 99 տոկոսը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ շատ ճիշտ որոշում է դա, որովհետև այն բուժառուն, որ 20, 30 և ավել անգամ կանչ է տալիս, ուրեմն բուժհաստատությունում բուժման կարիք ունի: Նման կանչերի պատճառով, իրական, հրատապ, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերն ուշանում են: Ես միանգամայն կողմ եմ սահմանափակմանը, ինքներս հանդիպումներ ենք ունեցել այդ մարդկանց ու իրենց հարազատների հետ ու ասել, որ չի կարելի այդպես անել, ուղղակի կեղծ տվյալներ ներկայացնել, կամ կանչել պարզապես ճնշում չափելու համար»,- նշել է նա:

Անդրադառնալով այս փոփոխությանն ու իրենց կողմից բուժառուներին այս մասին ծանուցելուն, Գրիգորյանը նշեց, որ դա կիրառում են. «Օրինակ՝ այսօր 2 բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ 8 կանչը լրացել է, ու 15-օրյա ժամկետում պետք է 10,000 դրամ վճարեն, տեսնենք՝ ընթացքը ոնց ցույց կտա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ