Արտաքին 9 ամիս առաջ - 20:51 13-01-2026

Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, կընտրենք Դանիան. Գրենլանդիայի վարչապետ

Գրենլանդիայի վարչապետն այսօր հստակ հայտարարել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում որևէ պարագայում Միացյալ Նահանգների մաս դառնալ։

«Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա մենք կընտրենք Դանիան», - ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում։

Դանիայի վարչապետն, իր հերթին, շեշտել է, որ հեշտ չէ դիմակայել «ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող բացարձակ անընդունելի ճնշմանը»։

«Անհնար է ուժով տեղաշարժել սահմանները, կամ գնել մարդկանց»,- ասել է Ֆրեդերիկսենը։

Վաղը Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Վաշինգտոնում պետք է հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների պահանջները Դանիային պատկանող ինքնավար կղզու նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ