Արտաքին 9 ամիս առաջ - 18:32 11-01-2026

Թրամփը Կուբային առաջարկել է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Կուբային առաջարկել է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ զգուշացնելով, որ այլևս չի ստանա նավթ կամ փող։

«Կուբա այլևս ո՛չ նավթ, ո՛չ էլ փող չի գնա...զրո։ Ես նրանց խստորեն խորհուրդ եմ տալիս գործարք կնքել, քանի դեռ շատ ուշ չէ», - իր Truth Social-ում գրել է Թրամփը:

«Կուբան երկար տարիներ ապրել է Վենեսուելայից ստացված մեծ քանակությամբ նավթի և փողի հաշվին», - հավելել է Թրամփը։

Հավանաբար ոչ մի երկիր այնքան խոցելի չէ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների հետևանքների առումով, որքան Կուբան։ Նրա համար վենեսուելական նավթի կորուստը կործանարար կլինի: Ֆինանսական խնդիրներ ունեցող երկիրը մեծապես կախված է Վենեսուելայից էներգակիրների մատակարարումներից՝ խիստ սուբսիդավորված, մատչելի գներով։

«Վենեսուելան այսօր Կուբային մատակարարում է օրական մոտ 35 հազար բարել նավթ, որը կազմում է կղզու նավթային դեֆիցիտի 50 տոկոսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Օսթինում Տեխասի համալսարանի աշխատակից Խորխե Պինոնը։

«Կուբան չունի ֆինանսական միջոցներ այդ հնարավոր դեֆիցիտը լրացնելու համար», - ասել է նա:

ԱՄՆ պատժամիջոցների կիրառումն արդեն հանգեցրել է էներգակիրների մատակարարման կրճատմանը, և Կուբան տառապում է էլեկտրաէներգիայի անջատումների աճող քանակից, որոնցից տուժում են և՛ բնակիչները, և՛ տնտեսությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում