Ներքին 9 ամիս առաջ - 22:00 03-01-2026

ՀԷՑ-ից պնդում են՝ հանրապետության ողջ տարածքում հոսանքազրկված բնակավայրեր չկան

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան։ Այս մասին հայտնում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը:

«Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։

Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի գ. Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի գ. Երանոս և ք. Մարտունու բնակավայրերում, ինչի արդյունքում այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ ցուցաբերած բարձր պատասխանատվության և այս տոնական օրերին առանց դադարի, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք