Ներքին 8 ամիս առաջ - 23:43 30-12-2025

Խափանումներ՝ Viva-ի ցանցի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով

Viva-ն տեղեկացնում է, որ ցանցի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով՝ առանձին տարածքներում հնարավոր է տվյալների փոխանցման ծառայությունների սահմանափակ հասանելիություն։

Ներկայում գործում է ռեզերվային համակարգը։

«Viva-ի տեխնիկական թիմը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ցանցի կայունացման ուղղությամբ։
Viva-ն հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։