Ներքին 9 ամիս առաջ - 15:54 25-12-2025

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կաջակցի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ սոցիալական խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։

Խոսքը վերաբերում է վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։

Քանի որ խնդիրն առաջնային կարևորության է և պահանջում է հրատապ լուծում, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին արտահերթ կարգով լուծում տալ հարցին։

Որոշվել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ