Ներքին 8 ամիս առաջ - 16:36 24-12-2025

Լոռու մարզում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 24-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 22-ամյա Անահիտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում