Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 10 ամիս առաջ - 11:12 23-12-2025

Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆերյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան–Էջմիածին «տրանզիտ»
——————————
Դեկտեմբերի 23–ին ավագանու նիստեր են տեղի ունենալու Երևանում և Վաղարշապատում։ Երկու համայնքում էլ «Մայր Հայաստանը» ներկայացված է և երկու տեղում էլ մեր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու ենք։

Երկու տեղում էլ բյուջեն մսխելու, իրենք իրենց «լավ նայելու» և քաղաքացուն «թալանի մատերիալ» դարձնելու նախագծեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիրը» (Երևանում դրան կցված է նաև «Հանրապետությունը»)։

Վաղարշապատում ՔՊ–ական համայնքապետը որոշել է, որ պետք է իր ու իր հայեցողությամբ պաշտոնների նշանակվածների աշխատավարձերը հաջորդ տարվանից 20 տոկոսի չափ բարձրացնել։ Հետևում են մնացել վաղարշապատցիների համար խնդիրներ լուծելու առաջնահերթության մասին քարոզչական խոստումները։ Եկել է ՔՊ–ի իրական ծրագրերը կյանքի կոչելու ժամանակը։

Երևանում փոքրամասնության իշխանությունը, հակառակ դատական որոշումների, կրկին ուզում է թանկ պահել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները, որպեսզի հավաքած գումարները մսխի պարգևավճարների կամ մեկ անձից կասկածելի գնումների միջոցով։ «Մայր Հայաստանը» 2 տարի է դատական վեճի մեջ է այս թեմայով։ Միայն ՔՊ–ական աճպարարությունն է հնարավորություն տալիս նրանց խուսափել դատական վճիռները կատարելուց, բայց միևնույն է մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ։

Եթե Վաղարշապատում ՔՊ–ական ախորժակի դեմն առնելու հնարավորություն այս պահին չկա, քանի որ ոչ իշխանական մանդատների քանակը չի հերիքում, ապա Երևանում կարելի է տապալել իշխանության թալանչիական նախագծերի ընդունումը, եթե հերթական անգամ չբախվենք կեղտոտ խաղերի հետ։

Բանն այն է, որ Երևանում ավագանու ոչ իշխանական հատվածն ունի 33 մանդատ, իսկ ՔՊ–ն ու կցվածները՝ 32։ Եթե վաղը դահլիճում ոչ իշխանական հատվածը ներկա գտնվի 33 հոգով ու բոլորը հստակ դեմ քվեարկեն, ապա տեղական տուրքերի ու վճարների, այդ թվում՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների ավելացման նախագիծը չի անցնի։

Կա նաև թանկացումները թույլ չտալու մեկ այլ տարբերակ։ Եթե օբյեկտիվ գործոններով պայմանավորված ավագանու ոչ իշխանական հատվածում 33 հոգի չկարողանան ներկա գտնվել (առողջական խնդիրների կամ ՀՀ–ից բացակայելու պատճառով), ապա շատ հանգիստ կարելի է պարզապես քվորում չապահովել, այսինքն՝ բոյկոտել քվեարկությունը։ ՔՊ–ն ու կցվածներն այդ դեպքում չեն կարողանա քվորում ապահովել և թանկացման նախագիծը չի անցնի։

Եթե Երևանի ավագանու ոչ իշխանական հատվածի նպատակը երևանցու շահը պաշտպանելն է, ապա պետք է ընտրել այն տարբերակը, որը թույլ չի տա թանկացում։ Տվյալ դեպքում ամենաերաշխավորված տարբերակը քվեարկությանը չմասնակցելն է։ Մնացածը տեղում պարզ կդառնա»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում