Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 16:16 22-12-2025

Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում մասնակցել են «Թրամփի ուղի» նախագծի քննարկմանը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության քննարկում, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի (USACC) հայտարարության մեջ։ Այս մասին փոխանցում է «Sputnik Արմենիան»:

ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Դռնփակ քննարկմանը կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։

«ԱՄՆ վարչակազմի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է։ TRIPP-ը այս խաղաղության կայունությունն ապահովելու միջոց է՝ տարանցիկ երթուղին վերածելով բարգավաճման շարժիչի»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային խաղաղապահ գործողությունների գրասենյակի տնօրեն և միջազգային խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Վինայ Չավլան։

Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան ընկերություններն ու կապիտալն անհրաժեշտ են այդ տեսլականն իրականացնելու համար, ու ԱՄՆ վարչակազմը ցանկանում է ապահովել նրանց մասնակցությունը բանակցությունների սեղանի շուրջ։

ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդգծել է՝ ԱՄՆ մասնակցությունը կօգնի ապահովել, որ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին:

«Ողջունում եմ ադրբեջանցի գործընկերների հետ փոխգործակցությունը, որ քննարկումներն այժմ ընթանում են զարգացման կոնկրետ նախագծերի ուղղությամբ։ Նման համագործակցությունը կարևոր է իրական տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար»,- նշել է Մկրտչյանը։

Խազար Իբրահիմը նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Ադրբեջանցի դեսպանը նաև ընդգծել է, որ TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողության ապահովումը կարևոր է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ