Արտաքին 9 ամիս առաջ - 22:54 18-12-2025

ԱՄՆ-ն այս պահին Ուկրաինային չի տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ. Զելենսկի

Միացյալ Նահանգներն այս պահին Ուկրաինային չի տեսնում որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա խոստովանել է, որ ժամանակին Ջո Բայդենն իրեն արդեն ասել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։

«Նախկին նախագահ Բայդենի հետ իմ առաջին զրույցից սկսած՝ բարձրացրել եմ ՆԱՏՕ-ի հարցը... Բայդենն ինձ ասել է` ո՛չ, դուք չեք լինի ՆԱՏՕ-ում: Ես ամեն անգամ խոսում էի այդ հարցով, իսկ Սպիտակ տանը ինչ-որ մեկի մոտ դա արդեն ծիծաղ էր առաջացնում... ԱՄՆ-ն հետևողականորեն մեզ այնտեղ (ՆԱՏՕ-ում) չի տեսնում»,- ասել է Զելենսկին։

Նա չի բացառել, որ այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ քաղաքական գործիչները փոխվում են, «ինչ-որ մեկը մահանում է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ